Թե՛ Արթուրը, թե՛ մենք դեռ լիովին չենք գիտակցում՝ ինչ եղավ․ մարզիչ
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որը Լիվերպուլում անցկացված աշխարհի առաջնությունում աշխատում էր մրցավարների շարքում, ArmSport-ի հետ զրույցում ամփոփել է մեր թիմի մրցելույթները, խոսել անկախ Հայաստանի պամության Աշխարհի առաջին չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանի նվաճման, 38-ամյա Հարություն Մերդինյանի՝ աշխարհի առաջնությունում կրկնակի բրոնզե մեդալակիր դառնալու և այլնի մասին:
«Մեր սպասելիքները գերազանցվեցին: Շատ ուրախ ենք: Արթուրից սպասում էինք մեդալ, բայց Հարությունից՝ ոչ, քանի որ գիտեինք, թե ինչ ուժեղ մրցակիցների հետ էր պայքարելու: Եթե նրանք առավելագույնս հանդես գային, մեդալ նվաճելը բարդ կլիներ:Տղաները գերազանց ելույթ ունեցան: Արեցին իրենց լավագույն կատարումները: Այնպես որ, շատ բան չկա ասելու: Շատ գոհ եմ նրանց ելույթներից: Աշխատանքը ճիշտ գնաց: Հաշվարկները ճիշտ էին»,- ասել է Հակոբ Սերոբյանը:
Գլխավոր մարզիչն ասում է՝ Արթուր Դավթյանը նախքան մրցումները կայացած գլխավոր փորձի ժամանակ նույն կերպ է ցատկել՝ քայլ չանելով, այնպես ինչպես որակավորման փուլում և եզրափակչում. «Սա շատ բարդ է: Իդեալական կատարեց ցատկերը:Արձագանքները շատ բարձր էին: Բոլորը տպավորված էին ու զարմացած: Շատ երկրներ հիմա նայում են, թե մենք որտեղ ենք ուսումնամարզական հավաք անցկացնելու, որ գան մեզ հետ մարզվեն: Զարմանում են, թե ինչպես ենք այսպիսի արդյունքներ գրանցում՝ չունենալով բավարար պայմաններ»:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան