Ռուսներին այժմ ավելի շատ փող է պետք երջանիկ լինելու համար
Երջանիկ լինելու միջին ռուսաստանցուն անհրաժեշտ է ամսական 205 հազար ռուբլի եկամուտ (մոտ 1 մլն 230 հազար դրամ), իսկ տղամարդկանց՝ ավելի շատ, քան կանանց՝ 226 հազար՝ 182 հազար ռուբլու դիմաց։ Այս մասին գրում է «rbc.ru»-մ՝ հղում կատարելով SuperJob աշխատանքի որոնման ծառայության հարցման տվյալներին։
Նշվում է, որ վեց ամսվա ընթացքում այս ցուցանիշն աճել է գրեթե 8%-ով. ապրիլին միջին վիճակագրական ռուսաստանցուն երջանիկ լինելու համար անհրաժեշտ էր 190 հազար ռուբլի։
Տարիքի հետ մեծանում է փողի ցանկությունը։ Եթե երիտասարդներին երջանիկ լինելու համար անհրաժեշտ է ամսական 150.000 ռուբլի, ապա 45-ից բարձր ռուսաստանցիներին՝ 222.000:
Զգալիորեն ազդում են նաև հարցման մասնակցի ընթացիկ եկամուտները. Եթե մարդը վաստակում է մինչև 50 հազար ռուբլի, ապա 160 հազար ռուբլին դառնում է նրա երազանքների սահմանը, իսկ եթե ավելի քան 80 հազար, ապա խոսքը 255 հազար ռուբլի գումարի մասին է։
Ամենաշատ գումարն անհրաժեշտ է մոսկվացիներին՝ 250 հազար ռուբլի, ռոստովցիներին (205 հազար ռուբլի), ինչպես նաև Վլադիվոստոկի, Եկատերինբուրգի, Կրասնոյարսկի և Տյումենի բնակիչներին՝ 200-ական հազար ռուբլի։ Խոշոր քաղաքներից համեմատաբար քիչ գումար ցանկացել են ունենալ Իժևսկում (155 հազար), Ռյազանում (152 հազար) և Օրենբուրգում (150 հազար):
Նշվում է, որ հարցումն անցկացվել է սեպտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը: Դրան մասնակցել են երկրի 578 բնակավայրերի 18 տարեկանից բարձր բնակիչներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա