Իրանն ուշադրություն է դարձնում Կովկասին. The National Interest
Արտաքին գործերի նախարար Ամիր-Աբդոլահիանի եռօրյա այցը Հայաստան և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զորավարժություններն Արաքս գետի մոտ վկայում են այն մասին, որ փոխվել է Իրանի ռազմավարությունն իր հյուսիսարեւմտյան տարածաշրջանի նկատմամբ։
Չնայած Իրանի ինքնին կարեւոր դիվանագիտական եւ ռազմական նախաձեռնություններն արտացոլում են ոչ միայն մոտեցումն իր հյուսիսարեւմտյան տարածաշրջանին Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո, դրանք արտացոլում են նաեւ օտարերկրյա միջամտությանն ու այն բանին դիմակայելու նրա ջանքերը, որոնք նա համարում է անջատողական շարժումներ իր սահմանների ներսում եւ իր հարեւանների շրջանում։ ParsToday-ի փոխանցմամբ, այս մասին գրել է Ալեքսանդր Նահմանը The National Interest-ի իր հոդվածում։
«Այն ժամանակ, երբ Իրանը չեզոքության պաշտոնական քաղաքականություն էր վարում Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ Խորհրդային Միության փլուզումից հետո, Թուրքիայի միջամտությունն Ադրբեջանի օգտին 2020թ. Ղարաբաղյան պատերազմում, Իրանին դրդեց ավելի մեծ օժանդակություն տրամադրել Հայաստանին։ Իրանի հետաքրքրվածությունն այստեղ երկակի է։ Մի կողմից՝ Իրանը էքզիստենցիալ առումով է հետաքրքրված իր հարեւանների սահմանների ամբողջականության պահպանմամբ, որոնք երկրի պատմության մեջ տարբեր ժամանակներում փոփոխվել են, հատկապես հյուսիսում, քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մի ժամանակ Իրանի մասն էին։
Մյուս կողմից՝ սահմաններն անվտանգ պահելը նվազեցնում է օտարերկրյա միջամտությունը եւ անջատողականների դիմադրությունը։ Բայց բռնության սաստկացումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս տարվա սեպտեմբերին եւ հոկտեմբերին համընկավ Իրանում զանգվածային ցույցերին, ինչպես նաեւ զինված հակամարտությունների՝ Քրդստանում, երկու դեպքում էլ Իրանը մեղադրում է օտարերկրյա միջամտությունը եւ անջատողական ապստամբությունը։
Հոկտեմբերի 22-ին ԻՀՊԿ-ն եւ արտաքին գործերի նախարար Ամիր-Աբդոլահիանն ավարտեցին զորավարժություններն Արաքս գետի մոտ եւ դիվանագիտական ուղեւորությունը Հայաստան, ինչն ավարտվեց Կապանում հյուպատոսության բացմամբ։ Ուղեւորության ընթացքում Ամիր-Աբդոլահիանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ միջանցքի պահպանման եւ զարգացման անհրաժեշտությունը, որը կգործի որպես տարանցիկ երթուղի Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ Հայաստանով եւ Վրաստանով։ Նա նաեւ ընդգծել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում սահմանների որեւէ փոփոխության։
Ամիր-Աբդոլահիանի հայտարարությունը սահմանների փոփոխության մասին ուղիղ վերաբերում է վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին, եւ Թուրքիայի ու Ադրբեջանի զուգահեռ ջանքերին՝ Զանգեզուրի միջանցքի մասին, որն անցնելու է Հայաստանի հարավային սահմանով եւ Թուրքիային տրամադրելու է ուղիղ հասանելիություն Կենտրոնական Ասիային՝ նվազագույնի հասցնելով իրանական ազդեցությունը։
Հոկտեմբերի վերջին Փաշինյանը հանդիպել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նախագահ Ռայիսիի հետ, որպեսզի լուծի այս հարցերը դիվանագիտական ճանապարհով, ընդ որում՝ Ռայիսին դեմ է Զանգեզուրի միջանցքին։
Ներկայում, Ուկրաինայում պատերազմի պատճառով, Զանգեզուրի միջանցքը կդառնար Արեւելք-Արեւմուտք այնքան անհրաժեշտ այլընտրանքը։ Այնուամենայնիվ, Իրանն աջակցել է Հյուսիս-Հարավ միջանցքին, որովհետեւ ավելի շատ կշահեր Պարսից ծոց-Սեւ ծով տարանցման երթուղուց, քան Արեւելք-Արեւմուտք երթուղուց Կովկասում։ Զանգեզուրի միջանցքը անդրադառնում է նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերին։
ԻՀՊԿ-ի միաժամանակյա զորավարժություններն Արաքս գետի մոտ արտացոլում են Իրանի երկու կարեւոր խնդիրները։ Առաջին խնդիրը կապված է Զանգեզուրի միջանցքի հետ, որը կարող է խոչընդոտներ ստեղծել իրանա-հայկական սահմանին։ Լրացուցիչ խնդիր են ներկայացնում իրանցի որոշ օրենսդիրներ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Իսրայելի ներկայության հետ կապված»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները