Սիրիայի օդուժը ոչնչացրել է «Ջաբհաթ ան Նուսրայի» 93 գրոհայնի
Սիրիայի հրթիռային ուժերը և օդուժը ոչնչացրել են «Ջաբհաթ ալ-Նուսրա» (Հայաթ Թահրիր Աշ-Շամ) ահաբեկչական խմբավորման զինյալների ճամբարը՝ ի պատասխան սիրիական դիրքերին հասցված մի շարք հարվածների, որոնց հետևանքով զոհվել էր 5 զինվոր, հայտնում է: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այդ մասին հայտնել է Սիրիայում Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
«Աշխանի-Թահթանի բնակավայրի տարածքում գրոհայինների ուսումնական ճամբարը և ապօրինի զինված խմբավորումների ստորգետնյա ապաստարաններ են ոչնչացվել են: 93 գրոհայիններ ոչնչացվել են, այդ թվում՝ դաշտային հրամանատարներ Սադամ Ադ-Դեդալին և Աբդուլլահ Ալ-Ահմեդը: Ահաբեկչական խմբավորման 135 անդամ ծանր վիրավորվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Սիրիայի ռազմաօդային ուժերը հավելել են, որ նաև ոչնչացրվել են անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամաս, պատրաստի անօդաչու թռչող սարքեր և շարժական էլեկտրոնային պատերազմի կայանը, որը հնարավորություն էր տվել կանխել գրոհայինների կողմից Սիրիայում գտնվող Սիրիայի կառավարական ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օբյեկտների վրա նախապատրաստվող ռեզոնանսային դիվերսիաները և ահաբեկչական գործողությունները:
Հարակից հրապարակումներ`
- Անընդունելի է Իսրայելի կողմից Սիրիայի հրթիռակոծումն անտեսելը․Պոլյանսկին՝ ՄԱԿ-ին
- Քաղաքագետ. Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայից հետո տեղափոխվում է նաև Հայաստան
- Սիրիայի ափերի մոտ 120 ներգաղթյալ տեղափոխող նավ է խորտակվել
- Սիրիան կոչ է արել Թուրքիային ավելի լուրջ վերաբերվել ստանձնած պարտավորություններին
- Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ ռազմաբազան
- Սիրիայի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները