Իրանը հայտարարել է, որ Շիրազում ահաբեկչության կազմակերպիչը Ադրբեջանի քաղաքացի է
Շիրազ քաղաքի Շահ-Չերախի դամբարանում ահաբեկչությունը նախապատրաստել է Ադրբեջանի քաղաքացին։ Այս մասին այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երկրում ահաբեկչական խմբավորման գործողությունների հիմնական կազմակերպիչը և համակարգողը Ադրբեջանի քաղաքացին էր, ով Թեհրան ժամանելուն պես անմիջապես կապ է հաստատել Աֆղանստանում ԻՊ խմբավորման ներկայացուցիչների հետ և տեղեկացրել նրանց, որ գտնվում է Իրանում։ Մզկիթի ահաբեկչությունը կազմակերպած խմբավորման մեջ եղել են նաև Աֆղանստանի և Տաջիկստանի քաղաքացիներ»,- ասվում է հայտարարությունում։
Հետախուզության նախարարության տվյալներով՝ Շահ-Չերախի դամբարանի վրա հարձակման կազմակերպմանը մասնակցելու կասկածանքով ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 26 մարդ։ Նրանք բոլորը Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ են։
Նշվում է, որ հոկտեմբերի 26-ին երեք անհայտ անձ կրակ է բացել Շիրազում (Ֆարս նահանգ) Շահ Չերախի դամբարանի վրա: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել հարձակվողներից մեկի վնասվածքի և կալանավորման մասին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մահացել է։ Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել 15 մարդ, 27-ը՝ վիրավորվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան