Իրանի և Հայաստանի միջև առևտրափոխադրումների ծավալները կանխատեսվում է հասցնել մինչև 1 մլրդ. դոլարի». Արա Շահվերդյան
Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանն ICANA-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի և Հայաստանի միջև առևտրափոխադրումները մինչև 1 մլրդ. դոլարի հասցնելու անհրաժեշտությանը, փոխանցում է ParsToday-ը։
Արա Շահվերդյանը նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև առևտրափոխադրումներն այժմ գտնվում են 700 մլն. դոլարի սահմաներում, սակայն անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այն մինչև 1 մլրդ. դոլարի հասցնելու համար:
Իրանահայության պատգամավորը նշել է, որ վերջին տարիներին կորոնավիրուսի բռնկումը էական ազդեցություն չի ունեցել երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա, երկու երկրների պատասխանատուները դրսևորել են առավելագույն վճռակամություն՝ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Արա Շահվերդյանը նաև շեշտել է, որ Հայաստանը մասնավորապես կարևորվում է իր ունեցած աշխարհաքաղական նշանակության և դեպի ԵԱՏՄ երկրներ ճանապարհ-կամուրջ լինելու առումով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին