Ամեն դեպքում մենք անզեն աչքով Ջերմուկից տեսնում ենք ադրբեջանցիներին.Արարատ Գրիգորյան
«Լրացուցիչ տղեկությունների չեմ տիրապետում, ամեն դեպքում մենք անզեն աչքով Ջերմուկից տեսնում ենք որոշակի տեսանելի տարածք, որտեղ ադրբեջանցիներ են երևում»,- ԱԺ-ում ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ճիշտ է ՀՀ ԳՇ պետի հայտարարությունը, որ Ջերմուկի մոտակայքից ադրբեջանական ներթափանցած խումբը վերադրաձել է ելման դիրքեր:
Մարզպետը հայտնեց, որ չգիտի, թե որ խմբի մասին է խոսքը, բայց իր տեղեկություններով ադրբեջանցիների մի մասը շարունակում են գտնվել Ջերմուկի մոտ:
«Այն չի կարող անհանգստություն չառաջացնի, բայց պաշտպանունակության բարձրացման լրացուցիչ միջոցառումները, լրացուցիչ ուժերը, քաղաքացիների հետ աշխատանքները ողջամիտ դատողության հնարավորություն է տալիս, որ եթե ինչ որ միջադեպ լինի մենք ադեկվատ պատասխան կտանք»,-ասաց մարզպետը:
Նա հայտնեց, որ եվրամիության դիտորդներին էլ են Ջերմուկից ցույց տվել ադրբեջանցիներին:Նրա տեղեկացմամբ՝ ԵՄ դիտորդական խումբը գտնվում է Եղեգնաձորում, բայց աշխատանքները տանում են Ջերմուկում:
Արարատ Գրիգորյանը հավաստիացրեց, որ Ջերմուկի բնակիչները վերադարձել են քաղաք, հնարավոր է, որ 15-20 %-ը դեռ վերադարձած չլինի, բայց քաղաքը վերադարձել է բնականոն կյանք և շատ դեսպանատներ առողջավայր չմեկնելու վերաբերյալ իրենց հաղորդագրությունները հանել են իրենց կայքերից:
Հարակից հրապարակումներ`
- Ջերմուկում լինելու է ռազմահայրենասիրական ճամբար, որի շրջանակում՝ ոչ առաջնագծում խրամատ փորել
- Սարսափելի է տեսնել, թե ինչ են ադրբեջանցիներն արել այստեղ. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ջերմուկ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան