Սպորտային մարմնամարզության ԱԱ. Հայ մարզիկների գրանցած արդյունքները
Սպորտային մարմնամարզության Աշխարհի առաջնությունը, որը կայացել է Լիվերպուլում, Հայաստանի համար ռեկորդային էր և մասնակիցների քանակով (5) և եզրափակիչ անցած մարզիկների քանակով (4) և մեդալ նվաճած մարզիկների քանակով (2):
«Մենք ունեցանք ԱԱ չեմպիոն հանձինս Արթուր Դավթյանի (հենացատկ), ընդ որում նա միակն է անկախ Հայաստանի պատմության մեջ: Վերջինը հայ մարզիկներից ԱԱ չեմպիոն հռչակվել է 1983թ.-ին։ Ունեցանք ԱԱ կրկնակի բրոնզե մեդալակի հանձինս 38 ամյա Հարություն Մերդինյանի (նժույգ թափեր), իսկ Արթուր Ավետիսյան զբաղեցրեց 4-րդ, Վահագն Դավթյանը 6- րդ հորիզոնականները (օղակներ), Գագիկ Խաչիկյանը չհաղթահարեց որակավորման փուլը»,- հայտնում են Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան