«Գազպրոմի» հիմքի վրա ՌԴ-ն պլանավորում է Հայաստանում բացել մեկ ռուսական 11-ամյա դպրոց. Վահրամ Դումանյան
«Հայաստանում կան ռուսերեն կրթության հանրակրթական երկու տեսակի սեկտորներ, որից մեկը ՌԴ-ի ենթակայության դպրոցն է, օրինակ՝ Քանաքեռ վարչական շրջանի 11-ամյա դպրոցը, և հայկական 12-ամյա դպրոցներում կան ռուսական դասարաններ, որնք ավարտելուց հետո ստանում են հայկական նմուշի փաստաթուղթ»,-ԱԺ-ում 2023 թ. ՀՀ բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նրա խոսքով՝ ռուսերեն դասավանդվող դասրաններում կարող են սովորել կա՛մ ոչ ՀՀ քաղաքացիները, կա՛մ այն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 5 տարիներին ապրել են Հայաստանի սահմաններից դուրս:
«Հայկական դպրոցների ռուսական դասարաններում մենք 3500 թափուր տեղ ունենք»,-տեղեկացրեց նախարարը:
Դումանյանը հայտնեց, որ կապված ՌԴ-ից քաղաքացիների վերջին հոսքի հետ, կան ընտանիքներ, որոնք եկել են երեխաների հետ և նրանց կրթության հարցերը պետք է կազմակերպվի:
««Գազպրոմի» հիմքի վրա, ՌԴ-ն պլանավորում է Հայաստանում բացել մեկ ռուսական 11-ամյա դպրոց և դրանից կախված հետոն կերևա, որովհետև նրանք ուզում են, որ իրենց ինտեգրենք մեր հասարակության մեջ, իսկ կրթության ծառայությունն առաջին պայմանն է»,-Հայտարարեց ԿԳՄՍ նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Վահան Քերոբյան. 223 մլրդ դրամի գյուղատնտեսական ծրագրերը շատ բան չեն փոխել գյուղացիների կենսամակարդակում
- Ադրբեջանի ագրեսիայի պատճառով ցորենի ցանքատարածությունները չի հասցվել նախատեսված 75 հազ. հեկտարի.Վահան Քերոբյան
- 2023թ. կապիտալ ծախսերի ավելացված հատվածի ¾-ը պաշտպանության բնագավառին է վերաբերում. Տիգրան Խաչատրյան
- Պարտքի սպասարկումն ընդհանուր ծախսերի կառուցվածքում լինելու է 10.5 %, սա ցածր ցուցանիշ չէ. Տիգրան Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում