Ստեփան Դանիելյան. Հայաստանում կան լրատվամիջոցներ, փորձագետներ, որոնք կեղծ հույսեր ու վախեր են ներշնչում
«Հայաստանում կան լրատվամիջոցներ, փորձագետներ, որոնք խեղաթյուրում են իրականությունն ու հայասարակությանը կեղծ հույսեր ու վախեր են ներշնչում»,-
Հանրային քննարկում «Տարածաշրջանային զարգացումներ. Արցախ-Հայաստան» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա նկատեց՝ աշխարհում տեղի է ունենում մեծ մրցույթ, մենք ստիպված ենք հետևել այդ գործընթացներին, քանի որ շատ դեպքերում Հայաստանի ճակատագիրը կախված է ընթացող պրոցեսներից։
Միաժամանակ Հայաստանում իշխանությունը, ըստ նրա, շարունակում է սև ու սպիտակի քաղաքականություն, հիմա սև ու սպիտակի փորձում են բաժանել աշխարհը։
«Սև ու սպիտակի պայքարում փորձում են արդարացնել իրենց ձախողումները, առաջ երկրի ներսում էին մեղավորներ գտնում, հիմա երկրից դուրս են մեղավորներ գտնում։ Այստեղ մի ամբողջ ինդսուտրիա է աշխատում»,-ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով Հայաստանի շուրջ կատարվող փոփոխություններին՝ նա նշեց, փոփոխություններ են կատարվում, որոնք մեզ համար կարող են ճակատագրական լինել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան