Դա նշանակում է՝ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյանը չեմ, Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյանը չէ.Խաչատուր Սուքիասյան
«Ուրախ եմ դատախազության որոշման համար: Պետական մարմինները պետք է մինչև վերջ գնան, հասկանան՝ եթե պետությանը վնաս է պատճառվել, պետք է օրենքը պաշտպանվի»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով 25 տարի առաջ իր ընտանիքի կողմից Արամի 3 հասցեում գտնվող տարածքի ձեռքբերման օրինականությունը ստուգելու դատախազության սկսած գործընթացին վերաբերող հարցին:
Նրա խոսքով՝ եթե կառույցը որպես պատկերասրահ օգտագործվեր, նույնիսկ անվտանգության ապահովման ծախսերը չէին կարողանա հոգալ հիշատակված եկամտով:
«Ո՞վ է ասել, որ գույքը «ջրի գնով» ենք ձեռք բերել: Մեզ երկար ժամանակ համոզել են, որ այն քաղաքի կենտրոնում է, ասել են՝ դուք ունեք գումարներ, խնդրում ենք ձեզ՝ վերցրեք։ Մենք ասել ենք, որ չենք ուզում, որովհետև չենք տեսել դրա նպատակահարմարությունը։ Ինձ իմ հայրիկն է համոզել՝ երկար բանակցություններից հետո»,-հայտարարեց Սուքիասյանը։
ՔՊ-ական պատգամավորը հայտնեց, որ սկզբում գնել է «4 մետրանոց պատ, որը հետագայում բարձրացվել է, իսկ բակում եղել են տարբեր չափի տներ, որոնք քանդվել են»։
«Մի պատ է եղել, մնացածը տանջանքով, չարչարանքով կառուցել ենք ու բացումը եղել է 1998 թ.-ին»,-ասաց նա։
Սուքիասյանի խոսքով՝ իր ընտանիքն օրենք չի խախտում՝ «ինչը սկզբունք է»:
««Սիլ պլազան» կառուցվել է մի քանի տարի, միլիոններ, տասնյակ, հայուրավոր միլիոններ են ծախսվել դրա վրա։ Հիմա մարդիկ դնում են այդ նկարները և ասում՝ այսինչներ-այնինչները ձեռք են բերել 5000 դոլարով, այն խատառակություն է լրագրողական, ինչ անելու բան է, ձեռք է բերվել մի պատ, որի արդյունքում 5 ընտանիքի բնակարան է ձեռք բերվել, տրվել, ի՞նչ կապ ունեն այդ պատը և «Սիլ պլազան», որը վերջնական արդյունքում կառուցված է»,-հայտարարեց Խաչատուր Սուքիասյանը։
Նա հավաստիացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում չի ունեցել:
«Դա նշանակում է՝ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյանը չեմ, Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյանը չէ, ես ինձ թույլ չեմ տալիս, Վահագն խաչատրյանն էլ թույլ չի տա»,-ասաց Սուքիասյանը և հավելեց, որ քաղաքապետ Վահագն Խաչատուրյանը շատ վնասներ է տվել իրենց:
Հիշեցնենք, որ «Հետք» լրատվական կայքը նյութ էր հրապարակել, ըստ որի՝ Սուքիասյանի կողմից 5600 դոլարով գնված գույքը ոչ թե օգտագործվել է որպես պատկերասրահ, այլ դարձել է բիզնես կենտրոն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին