ԲԴԽ նիստը հետաձգվեց
Բարձրագույն դատական խորհրդի նստը, որտեղ քննարկվում էր դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը. Հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 14-ին ժամը 14-ին։
Ի դեպ, այսօրվա նիստում Դատավորի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը բացարկ հայտնեց ԲԴԽ գիտնական –անդամներին, քանի որ նրանք առաջադրվում ու ընտրվում են քաղաքական մեծամասնության ընթացքում։
«Ինձ համար անընդունելի է, երբ քաղաքական ուժի ներկայացուցիչը կարողանում է պաշտոն ստանալ այնպիսի մարմնում, ինչպիսին ԲԴԽ-ն է»,-ասաց Սիրանուշ Սահակյանը, այս հարցում վկայակոչեով նաև Վենետիկի հանձնաժողովի հայտնած մտահոգությունը, հիշեցնելով ԲԴԽ գիտնական-անդամների հրաժարականների մասին։
Այս միջնորդությունն էլ մերժվեց։
«Ես շատ եմ սիրում կանխատեսելի արդարադատությունը»,-ասաց Սահակյանն ու ևս մի միջնորդություն ներկայացրեց վարույթը կարճելու մասին։ Ահա այդ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հաջորդ նիստին։
Նշենք, որ ԱՆ-ն համարում է՝ դատավորի կողմից թույլ է գործի քննության ողջամիտ ժամկետի խախտում, առնվազն մեկ տարի չորս ամիս չի տրվել փոստին, չի հրապարակվել Դատալեքսում։