Լևոն Քոչարյանը՝ Սուքիասյանին. Դե, իսկ հիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք
Արձագանքելով իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի հայտարարություններին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը գրում է.
«Խաչատուր Սուքիասյան, 4 տարի և ավել շարունակ ինչ հարցեր ասես, որ չեն տալիս լրագրողները, որոշները բարոյականության չափն անցնելով(ի դեպ սրանց մասով ասում են ձեր հետ կապ ունեն): Պատկերացնո՞ւմ եք, եթե ինձ չկարողանայի տիրապետել ինչ տխուր պատկեր կստացվեր, օրինակ այնպես ինչպես ձեզ մոտ եղավ այսօր(ձեր դեպքում լրագրողն ի դեպ ոչ մի սահման չի անցել): Դե, իսկ հիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք»։
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուիքասյանն իրեն տիրապետել չէր կարողացել հինգերերոդ ալիք հեռուստաընկերության լրագրողի հարցից հետո, որը վերաբերում է «Սիլ պլազա» կենտրոնի շենքն ապօրինի ձեռք բերելուն։
«Դուք 5-րդ ալիքից եք, չէ՞, դուք անհարմար չե՞ք զգում, ապօրինի գույքը ձեր էս ալիքի սեփականատիրոջն է։ Ուշադիր լսեք։ Մենք ամեն ինչ ձեռք ենք բերել բիզնեսով: Ձեզ հարց եմ տալիս՝ ձեր սեփականատերը՝ գող, ավազա՜կ, կյանքում ոչ մի բան չի արել էս երկրի համար, ոչ մի բիզնեսի մեջ չի եղել, միլիարդավոր դոլարներ ունի: Դուք դրա իրավունքը չունեք լրատվություն կոչվելու, դուք՝ ձեր Ռոբերտ Քոչարյանի ու մնացածի հետ գնացե՛ք էդ միլիարդները բերե՛ք: 400-500 բնակարան… մարդիկ մնացել են առանց բնակարանի, Հյուսիսային պողոտան կառուցվել է: Ինձ մյուս նախագահն է ասել։ Սերժ Սարգսյանն ասել է, որ 320 բնակարան Ռոբերտ Քոչարյանից հետո մնացել է մեզ, մարդիկ առանց բնակարան են մնացել, ասում է՝ մենք ենք առել, տվել դա»,-ձեռքը թափահարելով սկսել էր բղավել Սուքիասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դա նշանակում է՝ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյանը չեմ, Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյանը չէ.Խաչատուր Սուքիասյան
- «Հետք». Արգելանք է դրվել «Գռզո պլազա»-ին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին