Մարզերում ՃՈ ուժեղացված ծառայություն ընթացքում հայտնաբերվել է 3090 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 7-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ոստիկանության հաղորդմամբ, նրանք հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3090 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 23 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 23, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 6 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 4-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 85-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 2 անձ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։