«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները հանդիպել են Արցախի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» ֆրակցիան՝ Արցախ կատարած այցի շրջանակներում, հանդիպել է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր ՀՅԴ, ԱԺԿ, Արդարություն կուսակցության ներկայացուցիչների հետ։
Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, Ադրբեջանի վերջին ագրեսիայի ու դրա հետևանքների, ինչպես նաև՝ տարածաշրջանում ուրվագծվող նոր վտանգավոր գործընթացների խնդիրը։ Այս մասին տեղեկանում է ՀՀԿ-ն։
Հայաստանի ու Արցախի առաջնահերթությունները հաշվի առնելով, կողմերը պայմանավորվել են աշխատել համագործակցության նոր ձևաչափերի շուրջ՝ առավել արդյունավետ դարձնելու միասնական աշխատանքը՝ հանուն Հայաստանի և Արցախի։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին