Կրեմլը կոչ է արել Երևանին և Բաքվին զերծ մնալ իրավիճակի ապակայունացումից. Պեսկով
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը երկու երկրների միջև։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ՄՄենք շարունակում ենք կոչ անել երկու երկրներին զերծ մնալ ցանկացած գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլն արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված փոխհրաձգության լուրերին։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: