Սաթիկ Սեյրանյան. Մինչև հանրահավաք անելը տնային աշխատանք է պետք անել
«Այս իշխանությունները մեդիառեսուրս ասելով հասկանում են ինտերնետ տարածքում ցանկացած բան՝ ֆեյք լրատվություն գեներեցնող ֆեյսբուքյան էջերից մինչև յութուբյան ալիքներ ու ֆեյք կայքեր։ Հսկայական ռեսուրենր են ներդրվում, ինչը նշանակում է, որ իշխանությունըները հասկանում են՝ խնդիր ունեն»,- «Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով քննարկման քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, ով նաև 168.am-ի խմբագիրն է։
Նրա խոսքով, իրենք հասարակությանը հնարավորինս փորձում են տեղեկացնել այն ամենի մասին, ինչը թաքցվում է։
«Շատ հաճախ զբաղված ենք իշխանությունների ստերը, կեղծիքները, մանիպուլյացիաները հերքելով, ավելի լուրջ խնդիրների չենք հասցնում անդրադառնալ»,-ասաց բանախոսը։
Սեյրանյանը նշեց՝ իշխանությունից մարդիկ ակնկալիք չունեն, ակնկալիքներն ընդդիմությունից են։
«Միավորվելու կարիք կա, ի հակադրություն այս անպատասխանատու իշխանությունների, ամեն օր թուղթ ու գրիչները վերցրած՝ տնայինները պետք է անեն։ Այս իրավիճակից ելքը պետք է լինի հարգանքի արժանի, վստահելի իշխանություն ունենալն ու ազգային անվտանգություն ունենալը։ Մենք որպես հակակշիռ պետք է ամեն բան անենք, որ ռեսուրսները ցաք ու ցրիվ չարվեն»,-ասաց Սեյրանյանը։
Նրա խոսքով, պետք չէ նայել, թե ինչ է անում իշխանությանը, այլ պետք է միավորվեն կարող, մտածող բոլոր ուժերը, ինչպես ասել է հաղորդման շրջանակում զրուցակիցներից մեկը՝ տեր կանգնել ավերակ դարձած երկրին։
«Մինչև հանրահավաք անելը տնային աշխատանք է պետք անել։ Բոլորն ասում են, պետք է թիմ, անձնազոհ լիդեր, որոնք պատրաստ են վերցնել պատասխանատվությունը։ Այսօր երկար տարիների փորձ ունեցող մարդիկ վախենում են պատասխանատվություն ստանձնել, քանի որ ամեն բան ավերվել է։ Եթե նույնիսկ երկնքից մեկն իջնի, ասի՝ պատրաստ եմ ստանձնել պատասխանատվությունը, իշխանությունն իր ֆեյքերով կվարկաբեկի այդ մարդուն»,-ասաց նա։
Միության նախագահը հիշեցնում է, որ մարդկանց նյարդերը լարված են, ընդդիմությունը պետք է սա հաշվի առնի ու չծանրաբեռնի մարդկանց։
«Մարդկանց ավելորդ ծանրաբեռնել չի կարելի, քանի դեռ ընդդիմությունը պատրաստ չլինի հետագա քայլերի ու մարդկանց մինչև վերջ տանելուն։ Ես այլևս նման հանարահավաքի իմաստ չեմ տեսնում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան