Անդամահատել են WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի ոտքը
WarGonzo նախագծի հեղինակ, ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի ոտքն անդամահատել են։ Այս մասին wargonzo թելեգրամյան ալիքում հրապարաված է Պեգովի պաշտոնական մեկնաբանությունը։
«Իսկապես կտրեցին իմ ոտքը, բայց հենց հիմա ՌԴ ԳԱ Սիբիրյան մասնաճյուղի գենետիկայի և բջջաբանության ինստիտուտի աշխատակիցներն այն աճեցնում են իմ ցողունային բջիջներից և խոստանում են աճեցնել մեկ ամսվա ընթացքում։ Հետո, իհարկե, բարդ վիրահատություն է սպասվում, բայց ամեն ինչ շատ դրական է: Հնարավոր է, դա տեղի կունենա ավելի արագ, սա նման առաջին փորձն է», - գրել է Պեգովը։
Հիշեցնենք, որ Սեմյոն Պեգովը վիրավորվել էր Դոնեցկի շրջանի Վոդյանոյ բնակավայրի մոտ։ Հիվանդանոցում Պեգովը լրագրողներին հայտնել էր, որ Դոնեցկի շրջանի առաջնագծերից մեկում նկարահանումներից վերադառնալիս իր գործընկերների հետ ընկել են կրակի տակ: Նրա խոսքով՝ իրենց վրա կրակել են նաև տանկերից:
Հարակից հրապարակումներ`
- WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հիվանդանոցից տեսաուղերձ է տարածել
- Մոլդովայի հատուկ ծառայությունները խուզարկել են Սեմյոն Պեգովին
- Արա Աբրահամյանը միջազգային մրցանակ է հանձնել Պեգովին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա