Ստամբուլից 11 ամսում 45035 փախստական է բռնի կերպով արտաքսվել
Ստամբուլի նահանգապետարանը տեղեկություն է տրամադրել այս տարվա սկզբից սկսած արտաքսված փախստականների վերաբերյալ, որտեղ նշվել է, որ 11 ամսում 148012 փախստականի վերաբերյալ վարույթ է ընդունվել, 41035-ը արտաքսվել են, 100626 փախստական այլ նահանգներում է գտնվել ու ետ ուղարկվել Ստամբուլ։
Ermenihaber-ի փոխանցմամբ նշվել է, որ արտաքսված փախստականներից 21824-ն Աֆղանստանի քաղաքացի են, 4691-ը՝ Պակիստանի, իսկ մնացյալ 14520-ն՝ այլ երկրների։ Բացի դրանից՝ Ստամբուլում իրականացված աշխատանքի վայրերի ցուցանակների ստուգումներից հետո 7962 ցուցանակ բերվել է գործող օրենքին համապատասխան տեսքի։