ՀՖՖ-ն բանակցել է ռուս մարզիչ Վալերի Կարպինի հետ
Մինչ Ռուսաստանի հավաքականի հետ պայմանագիրը երկարաձգելը, Վալերի Կարպինը բանակցել է Հայաստանի հավաքականի հետ։ Այս մասին championat.com-ին ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
«Բանակցությունները դրական էին, դրանք բավականին կոնկրետ էին, բայց ի վերջո Կարպինը որոշեց մնալ Ռուսաստանի հավաքականում»,- հավելել է championat.com-ի աղբյուրը։
Վալերի Կարպինը Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ աշխատանքի է անցել 2021 թվականին։ Անցյալ շաբաթ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հայտարարել է Կարպինի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելու մասին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Խոակին Կապարոսը լքել էր Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնը։
Հարակից հրապարակումներ`
- Խորեն Բայրամյան.Վալերի Կարպինի հետ մենք անպայման դուրս կգանք Եվրո-2024
- «Հրապարակ». Եթե Կապարոսն իսկապես մեղավոր է,պետք է պատասխան տա՝ ՀՖՖ ղեկավարների հետ միասին
- Մարզիչ Խոակին Կապառոսը կշարունակի աշխատել մինչև պայմանագրի ավարտը. Արմեն Մելիքբեկյան