Վահե Հովհաննիսյան. Երբ ու ոնց կպայթի վառոդով լի տակառը, որևէ մեկն ասել չի կարող
«Մեր պետությունը հիմա նստած է վառոդի տակառի վրա, որն ամեն օր կարող է պայթել»,- «Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով քննարկմանն ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, երբ ու ոնց կպայթի այդ տակառը, որևէ մեկն ասել չի կարող, բայց փաստն այն է, որ առկա պրոբլեմները չեն լուծվում, մինչդեռ ձեռքերը ծալած նստելու, հանգստանալու որևէ իրավունք չունենք։
Այս առումով նա կարևորում է հայկական գործոնի առկայությունը բանակցություններում, տարածաշրջանում։
«Այս պարագայում պետությունը իջել է հայկական տարածքներ ձևակերպման մակարդակի, ինչի պարագայում շարունակելու ենք տարածքներ կորցնել։ Մեզ պետք է հայկական գործոն։ Շատ լավ կլիներ, որ դրա բարձրացման գործում ազդեցություն ունենար իշխանությունը, բայց դրա համար պետք է փոխված լինի իշխանությունը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այսօր իշխանությունը զբաղված չէ հայկական գործոնի ձևավորմամբ, իսկ իշխանությունը կազմված է մեկ մարդուց։
Ուստի, ըստ նրա, հայկական գործոնի ձևավորումն այսօր ոչ իշխանական համակարգի անելիքն է։
Վահե Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանն այժմ գտնվում է տրամաբանական զարգացումների ու վատ անակնկալների խաչմերուկում, եթե լուրջ աշխատանք տարվի, կոնսենսուս ձևավորվի աշխատանքի նոր ֆորմատների շուրջ, ապա դա կբերի հայկական կոնսենսուսի։
«Եթե լուրջ աշխատեցինք, գտանք նոր ֆորմատների շուրջ կոնսենսուսի, կգնանք տրամաբանական զարգացումների ուղիով, դա կբերի հայկական գործոնի ուժեղացմանը, ինչն էլ կբերի մեջքները շտկելուն։ Եթե աշխատանք չտարվի, ապա պետք է սպասել ճակատագրի անակնկալներին, թե ոնց կլինեն դրանք, որևէ մեկը չգիտի»,-ասաց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Սաթիկ Սեյրանյան. Մինչև հանրահավաք անելը տնային աշխատանք է պետք անել
- Մենք պետք է փոխենք պատերազմում պարտված լինելու մեր կեցվածքը. Ավետ Ադոնց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին