Տղամարդը լքել է ընկերուհուն, երբ պարզել է, որ նա հինգ ամուսին և ևս մեկ սիրեկան ունի
Տղամարդը լքել է ընկերուհուն այն բանից հետո, երբ պարզել է, որ նա հինգ ամուսին և ևս մեկ սիրեկան ունի։
48-ամյա Ուեյն Հարփերը հիվանդանոցում ծանոթացել է իր ընտրյալի հետ, իսկ հարաբերություններից 18 ամիս անց իմացել է, որ նա երկակի կյանք է վարում։ Սկզբում տղամարդն իմացել է, որ կինը մեկ այլ սիրավեպ ունի, իսկ հետո պարզել է, որ իր սիրելին հինգ ամուսին ունի, փոխացնում է «Գազետա.ռու»-ն։
«Ես բաժանվել եմ նրանից, դա իմ նախաձեռնությունն էր, քանի որ իմացա, որ նա խաբում է ինձ։ Ես նրա հետ էի ընդամենը 18 ամիս, և դա երջանիկ ավարտ չէր: Իմ կյանքում նրանից ոչինչ չի մնացել, նույնիսկ լուսանկարներ»,- ասել է Ուեյնը։
Բացի այդ, կինն այս ամբողջ ընթացքում ապրում էր Հարփերի մոտ՝ ասելով, որ գնալու տեղ չունի։ Նա լավ տպավորություն է թողել Ուեյնի ընտանիքի վրա, թեև տղամարդու հորը նա տարօրինակ է թվացել։
«Նա բավականին խելացի էր թվում, բայց երբեմն կարող էր լինել մի փոքր տարօրինակ և ընկճված», - ավելացրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա