Վարչական դատարանի ծանրաբեռնվածության պատճառն այն է, որ վարչական մարմինները հիմնականում թերի են աշխատում. Դատավոր
«Վարչական դատարանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեզ մոտ մի կողմը միշտ վարչական մարմիններն են, այսինքն պետությունը։ Դատարանների գերծանրաբեռնվածության պատճառները երբ քննարկում ենք, մեր պարագայում ծանրաբեռնվածության պատճառն այն է, որ վարչական մարմինները հիմնականում թերի են աշխատում», - Ազգային ժողովում Դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրների վերաբերյալ քննարկման ասաց վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը։
Նա նշեց, որ անձանց մոտ վարչական մարմիններն այն վստահությունը չեն վայելում, այդ իսկ պատճառով քաղաքացիները նախընտրում են անմիջապես դիմել դատարան, այլ ոչ թե փորձել վեճը լուծել արտադատական կարգով։
«Վարչական մարմինների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու պարագայում, բնականաբար, վարչական դատարանի գերծանրաբեռնվածությունը բավականին կնվազի»,- ասաց դատավորը։
Ռ.Ազրոյանն ասաց, որ դատարանների գերծանրաբեռնվածության նվազեցմանը կարող են հասնել զրոյական ֆինանսական միջոցներ ծախսելով՝ ընդամենը կատարելով օրենսդրական փոփոխություններ։
«Եթե մենք օրենսդրությամբ նախատեսենք, որ վարչական դատարանում կարող են գործերը քննվել գրավոր ընթացակարգով, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, վստահեցնում եմ, վարչական դատարանի ծանրաբեռնվածությունն ավելի քան 30-40 տոկոսով կնվազի»,- ասաց վարչական դատարանի դատավորը։
Նա նշեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը մեծամասամբ պետք է դուրս գան իրենց վերահսկողությունից, այսինքն ոչ թե պետք է լեզվի կոմիտեն, տեսչական մարմինը գա վարչական դատարան համապատասխան իրավախատումներով և ասի՝ անձին տուգանել, այլ վերջիններս իրենք պետք է այդ պատասխանատվության միրջոցը կիրառեն և համապատասխան վարչական ակտն արդեն իսկ դառնա դատարանի վերահսկողության առարկա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին