Բլինքենը ողջունել է Միրզոյանին ու Բայրամովին խիզախության համար
«Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ուղիղ երկխոսությունը իսկապես կայուն խաղաղության հասնելու լավագույն ուղին է, և մենք շատ ուրախ ենք դրան աջակցելու համար»,-Վաշինգտոում ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ մայրաքաղաքում կշարունակեն արդյունավետ քննարկումները, որոնք նախաձեռնել են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
«ԱՄՆ-ն վճռական կերպով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը, և 1991 թվականի անկախության վերականգնումը կենսական կարևոր պահ էր երկու երկրների իրավունքների երաշխավորման համար, իրավունքներ, որոնց մենք մեծապես աջակցում ենք»,-ասել է Բլինքենը։
ԱՄՆ պետքարտուղարն արդարացի է համարել ասելու, որ Լեռնային Ղարաբաղի 30-ամյա հակամարտությունը պատճառ է դարձել մարդկային ու նյութական ահռելի կորուստների՝ կորսված կյանքեր, խորը սպիներ։
«Բայց այն, ինչ հիմա տեսնում ենք, իրական քայլեր են, և խիզախ քայլեր երկու երկրների կողմից՝ անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են այդ ուղղությամբ, ի վերջո, Հարավային Կովկասի ավելի պայծառ ապագայի համար»,-ասել է նա։
Պետքարտուղարն ասել է, որ ԱՄՆ-ն՝ որպես Հայաստանի ու Ադրբեջանի բարեկամ հանձնառու է անել ամեն ինչ՝ աջակցելու երկրներին այդ ջանքերում. «Քայլել ձեզ հետ տևական խաղաղություն տանող ճանապարհով, օգնել ինչով կարող ենք: Սա, կարծում եմ, ավելի լավ ու պայծառ ապագայի խոստում է։ Եվ ես ողջունում եմ և՛ ձեզ, և՛ ձեր կառավարություններին այն խիզախության և վճռականության համար, որ դուք ցուցաբերում եք այդ նպատակակետ հասնելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան