Գերմանիայում գործարար Ուսմանովի քրոջ 600 մլն դոլար արժողությամբ զբոսանավից 30 թանկարժեք կտավ են առգրավել
Գերմանիայի հետախույզները առգրավել են հայտնի նկարիչների 30 կտավ, որոնք նախկինում պահվում էին Դիլբար զբոսանավում (թյուրքերենից թարգմանված՝ գրավիչ, հմայիչ), որոնց սեփականատերը, ենթադրաբար, ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի քույրն է՝ Գյուլբահոր Իսմայիլովան։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները։
Ապրիլին Գերմանիայում Դաշնային քրեական ոստիկանության գրասենյակը (BKA) հայտնել էր մոտ 600 միլիոն դոլար արժողությամբ 156 մետրանոց զբոսանավի կալանավորման մասին: Նավը 2021 թվականի վերջից գտնվում է Համբուրգի Blohm + Voss նավաշինարանում ՝ հիմնանորոգման նպատակով:
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խուզարկությունների ընթացքում քննիչները փորձել են ապացույցներ գտնել, թե իրականում ում է պատկանում զբոսանավը։ Գործողության ընթացքում առգրավվել են նկարներով տուփեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 5 միլիոն եվրո։Խոսքը այնպիսի նկարիչների գործերի մասին է, ինչպիսին Մարկ Շագալն է։
Միաժամանակ Ուսմանովի ներկայացուցիչը հայտնել է, որ այդ նկարները չեն պատկանում գործարարին, ուստի դրանց մասին գերմանական իշխանություններին պարզաբանելու կարիք չկա։
NDR-ի տվյալներով՝ ներկայումս Մյունխենի դատախազությունը հետաքննում է Ուսմանովի՝ Գերմանիայում հարկերից խուսափելու հայցը։ Մայն Ֆրանկֆուրտի գլխավոր դատախազությունը հետաքննում է նաև ռուսական փողերի լվացման կասկածանքը:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվում է ԵԱՏՄ երկրների քաղաքացիների՝ Հայաստանում առանց պայմանագրի 180 օրից ավել մնալու հարցը. Իրինա Դավթյան
- Ռուսաստանը կոչ է արել Արևմուտքին չեղարկել «Ռոսսելխոզբանկ»-ի նկատմամբ պատժամիջոցները
- Հաշվի առնելով տեղի ունեցածի ծանրությունը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցները չափազանց կարևոր են. ԵԽ պատգամավոր
- Միացյալ Նախագները պաժամիջոցներ է սահմանել ռուս բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա