Առողջություն 17:54 08/11/2022 Հայաստան

Էներգետիկ ըմպելիքն ազդում է երեխայի սրտի, նյարդային համակարգի, քաշի վրա. Սննդագետի և ուսուցչի ահազանգը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Մաթեմատիկայի ուսուցիչ, «Մաթեմիկ» ՀԿ հիմնադիր Տիգրան Առուշանյանն ավելի քան մեկ ամիս ահազանգում է՝ հայաստանցի երեխաների մեծ մասն օգտագործում է էներգետիկ ըմպելիք։

Panorama.am-ի դիտարկումներն էլ փաստեցին՝ խնդիրն առկա է։ Դպրոցին մոտ խանութից վաղ առավոտյան երեխաները դուրս են գալիս էներգետիկ ըմպելիքը ձեռքներին։

ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն էլ, վկայակոչելով կենտրոնի անցկացրած ուսումնասիրությունների, ինչպես նաև կենտրոնի՝ երիտասարդների համար իրականցվող ծրագրերի ընթացքում հարցումների արդյունքները, նշում է՝ շատ-շատ են օգտագործում։

«Չեք կարողանա պատկերացնել իմ զարմանքը, երբ պարզեցի, թե երիտասարդների շրջանում ինչքան տարածված են գազավորված, էներգետիկ ըմպելիքները։ Շատ երեխաներ ասում են՝ նախաշաճ չեն անում, ընդմիջումչեն անում, փոխարենը խմում են էներգետիկ ըմպելիք։ Եթե դուք ծնողին հարցնեք՝ թույլ կտա՞ք, որ ձեր 15  տարեկան երեխան օրը 6 բաժակ սուրճ խմի, ծնողը միանշանակ կասի՝ էս ի՞նչ եք ասում։ Բայց ծնողը չի պատկերացնում, գաղափար էլ չունի, որ մի շիշ էներգետիկ ըմպելիքը հավասարազոր է 6 բաժակ սուրճ ընդունելուն, քանի որ հենց այդքան կոֆեին է պարունակում մեկ շիշ էներգետիկ ըմպելիքը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է սննդագետը՝ ընդգծելով, որ դրա պարունակության, վտանգների ու օգտագործման հետևանքների մասին պետք է նախ ծնողներն իրազեկված լինեն։

Տիգրան Առուշանյանը ևս խնդրի վրա է հրավիրում և ծնողների, և պետական մարմինների ուշադրությունը.

«Ինչքան ժամանակ է՝ ուզում եմ բարձրաձայնել` մեր երեխաները համատարած սկսել են խմել անհայտ ծագման ու որակի էներգետիկ ըմպելիքներ՝ 6-7 տարեկանից սկսած, օրը մի քանի անգամ»։

Նա հրապարակային կերպով խնդրել է խանութի վաճառողներին, սեփականատերերի, որպեսզի երեխաներին  չվաճառեն էներգետիկ ըմպելիքներ։ Ֆեյսբուքյան գրառումների միջոցով սրտացավ ուսուցիչը նաև դրա օգտագործման հնարավոր վտանգներն է ներկայացրել։

«Հարգելի ծնողներ, այս ըմպելիքները կարող են շատ հանկարծակի կանգնեցնել ձեր երեխայի սիրտը: Մտեք խանութները և վաճառողին հարցրեք` ի՞նչն են ամենաշատը գնում երեխաները։ Այս ազգային անվտանգության հարցը չի կարելի թողնել վաճառողի խղճին։ Շտապ պետք է քայլեր ձեռնարկել»,-նշել է նա՝ մտահոգություն հայտնելով, որ այսօր էներգետիկ ըմպելիքների գովազդը ցուցադրվում է ամենադիտվող հեռուստասերիալների և հաղորդումների ընթացքում, երբեմն դպրոցական հերոսների միջոցով։

Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում նշում է՝ դրանց օգտագործումը հատկապես երեխաների կողմից շատ վտանգավոր է։ Խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։

«Էներգետիկ տերմինը շատ մոլորեցնող է։ Մարդիկ կարծում են, որ գործ ունեն մի ըմպելիքի հետ, որն էներգիա է տալիս, ինչն արդեն գայթակղիչ է։ Երկրոդ կարևոր հանգամանքն այն է, որ բոլոր էներգետիկ ըմպելիքների տարանները փաթեթավորված են գրավիչ կերպով ու վառ գույներով»,-ասում է նա։

Պետության կողմից հանրային իրազեկման բացակայության պայմաններում երիտասարդների, նրանց ծնողների գերակշռող մասը չգիտի,  թե ինչ է պարունակում այդ ըմպելիքը, ինչ հետևանքների, առողջական խնդիրների, խրոնիկ հիվանդությունների կարող է հանգեցնել դրա օգտագործումը։

Գիտնականն ընդգծում է՝ դրանք պետք չէ շփոթել սպորտային ըմպելիքների հետ, որոնք պարունակում են ածխաջրեր ու միներալներ։

«Էներգետիկ ըմպելիքներում կա կոֆեինի ու շաքարի շատ բարձր պարունակություն։ Հայտնի  բրենդների ըմպելիքերը պարունակում են  մինչև 80 մգ կոֆեին, համեմատության համար նշեմ, թունդ էսպրեսո սուրճը պարունակում է 1.5-2 անգամ պակաս կոֆեին։ Վտանգավոր է նաև շաքարի մեծ պարունակությունը, 500 գրամ ըմպելիքը կարող է պարունակել 50-55 գրամ շաքար, ինչը կարող է շաքարային դիաբետի ու այլ հիվանդությունների պատճառ դառնալ։ Պետք է ուշադրություն հրավիրել փաստին, որ այդ ըմպելիքները պարունակում են նաև թաուրին, այն իրենից ներկայացնում է ամինաթթու, որոշակի ազդեցություն ունի սրտանոթային ու նյարդային համակարգի վրա։ Մենք գործ ունենք ըմպելիքի հետ, որը միաժամանակ պարունակում է և շաքար, և կոֆեին, և թաուրին, այսինքն դեռահասի օրգանիզմը միաժամանակ ենթարկվում է այս բոլոր նյութերի ազդեցության»,-մանրամասնում է սննդագետը։

Ի դեպ, թաուրին պարունակող խմիչքները տարիներ շարունակ արգելված են եղել առողջապահության պահպանման մարմինների կողմից (օրինակ՝ Ֆրանսիայում) դրա նյարդավարքագծային անցանկալի ազդեցության համար։

«Ստացվում է, եթե  դպրոցահասակ երեխան խմում է 500 մլ էներգետիկ ըմպելիք, միայն դրա միջոցով ստանում է օրական իր օրգանիզմի համար անհրաժեշտ շաքարի կոնցետրացիայի կրկնակի չափը։ Բացի այդ,  բոլորս գիտենք, որ կոֆեինն ունի գրգռիչ ազդեցություն, կարող է առաջացնել նյարդային վիճակ, անքնություն, կենտրոնացման ֆունկցիայի խանգարում։ Բացի այդ, ըմպելիքի  օգտագործման հետևանքով երեխան ընդունում է մեծ քանակությամբ շաքար, բայց չի ստանում իրեն անհրաժեշտ վիտամիններ։ Սա էլ կարող է իր հերթին բերել ճարպակալման։  Մինչդեռ օրգանիզմը պետք է էներգիա ստանա հավասարակշռված ածխաջրերից, ճարպերից, բանջարեղենից, մրգերից, մսամթերքից ու այլ մթերքներից։ Ծնողները պետք է լինեն չափազանց զգոն և ուշադիր, հետևեն, թե երեխայի գրպանը դրած գումարն ինչպես է ծախսվում»,-նշում է սննդագետը։

Պիպոյանն այս խնդրի կարգավորման գործում շեշտում է  պետական մարմինների կողմից ճիշտ սնուցման վերաբերյալ հանրային իրազեկումը, ինչի արդյունքում կարելի է կանխել ոչ վարակիչ բազմաթիվ հիվանդությունների առաջացումը, կրճատել հիվանդությունների բուժման համար կատարվող ծախսերը։

«Հիմա մանկական զվարճանքի կենտրոններում  երեխաների ծննդյան օրը պատվիրում են ամենավտանգավոր սնունդը՝ ֆաստֆուդ, գազավորված ըմպելիքներ։ Մենք շատ սխալ ենք պատկերացնում երեխայի օրը տոն դարձնելը։ Կամ բարերում, սրճարաններում ալկոհոլը համադրում են էներգետիկ ըմպելիքների հետ, ինչը չափազանց վտանգավոր է»,-ասում է նա։

Սննդագիտության դոկտորը հիշեցնում է՝ այսօր ողջ աշխարհում սննդամթերքի անվտանգության ու սնուցման ռիսկի  հաղորդակցումը հանդիսանում է  առանձին ոլորտ,  որում ներգրավվելով  լավագույն մասնագետներին, պատճաշ գործիքներ են որոնում այդ տեղեկատվությունը մարդկանց հասցնելու համար, մինչդեռ Հայաստանում ռիսկի հաղորդակցում չկա, պետությունը որևէ գործուն քայլ չի կատարում, ավելին՝ 2022 թվականին Հայաստանը չունի սնուցման ուղեցույց։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}