Առևտուրը մասամբ սկսվել է ռուբլով․ Թուրքիայում նախատեսում են կառուցել 3-րդ ատոմակայանը
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ երրորդ ատոմակայանի կառուցման համար Թրակիայում վայրի որշման աշխատանքները սկսվել են։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել էր, որ ներկայում ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի կողմից կառուցվող Աքքույուի և նախագծվող Սինոպի ատոմակայաններից բացի նախատեսում են կառուցել նաև 3-րդ ատոմակայանը:
Դյոնմեզը, ի թիվս այլ թեմաների, խոսել է նաև Ռուսաստանի հետ ազգային արժույթներով առևտուր անելու մասին: Նա տեղեկացրել է, որ սկսված գործընթացն այս պահին ավելի է արագանում:
«Մեր վերջին հանդիպմանը պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Դրա հետ կապված մի շարք տեխնիկական աշխատանքներ պետք է ավարտվին հասցնել։ Առևտուրը մասամբ սկսվել է ռուբլով»,- տեղեկացրել է թուրք նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները