Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն 11 մարզիկ
Բռնցքամարտի Հայաստանի երիտասսարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը հայտնել է այն բռնցքամարտիկների անունները, որոնք կմասնակցեն Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Կարևոր ստուգատեսին մեր երկիրը կներկայանա 11 մարզիկով: 51 կգ քաշային կարգում հանդես կգա Թովմաս Թումասյանը, 54-ում ելույթ կունենա Գոռ Ազիզյանը, 57-ում Մանվել Պետրոսյանը, 60-ում Էրիկ Իսրայելյանը: 63 կգ քաշային կարգում ներկայացված կլինի Արթուր Մկրտչյանը, 67-ում Արես Հակոբյանը, 71-ում Գարիկ Անթանոսյանը: 75 կգ քաշային կարգում հանդես կգա Ալիկ Հովհաննիսյանը, 80-ում Համլետ Ադամյանն է, 86 կգ Աղվան Ալեքսանյան և գերծանր քաշային Ավետիք Հովակիմյանը»,- տեղեկացնում են ֆեդերացիայից։