Մակրոնը կոչ է արել վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համոզված է, որ կգա այն պահը, երբ Ռուսաստանին և Ուկրաինային անհրաժեշտ կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
«Մենք ցանկանում ենք վերադառնալ խաղաղության։ Դա Ուկրաինայի գործն է՝ որոշել այն պայմաններն ու ժամանակը, երբ նա կցանկանա վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց ինչ-որ պահի պետք է դա անել։ Այժմ վաղաժամ է խոսել որևէ արմատական պայմանների մասին, բայց ես անձամբ համոզված եմ, որ ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի վերադառնալ բանակցություններին»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին Մակրոնն ասել է Եգիպտոսում ՄԱԿ-ի կլիմայական 27-րդ համաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Կիևը երբեք չի հրաժարվել Մոսկվայի հետ բանակցություններից։
Պուտինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, եթե Կիևը հասունանա, ապա առաջարկ անողների միջնորդական ջանքերը պահանջված կլինեն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին