Շակիրայի ու Պիկեի երեխաները ծնողների բաժանումից հետո կմնան մոր մոտ
Կոլումբիացի երգչուհի Շակիրան ստացել է իր երեխաների խնամակալությունը «Բարսելոնայի» խաղացող Ժերար Պիկեի հետ բաժանումից հետո: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Այժմ Շակիրան ու նրա որդիները՝ իննամյա Միլանն ու յոթամյա Սաշան, ապրում են Բարսելոնայում։ Սուրբ Ծննդյան տոներից հետո նրանք կմեկնեն ապրելու Մայամիում (ԱՄՆ) և կմնան մոր մոտ, իսկ հայրը կապրի Իսպանիայում։
2010 թվականին ֆուտբոլիստը նկարահանվել է երգչուհու տեսահոլովակում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական «Waka Waka (this Time for Africa)» երգի համար, իսկ 2011 թվականին նրանք հայտարարել են իրենց սիրավեպի մասին։ Երկու տարի անց ծնվեց նրանց առաջնեկը, իսկ երկու տարի անց ծնվեց նրանց երկրորդ որդին՝ Սաշան:
2022 թվականի հունիսին հայտնի դարձավ զույգի բաժանման մասին, իսկ սեպտեմբերին Շակիրան նկարահանվեց «Elle USA»-ի շապիկի համար և անկեղծ հարցազրույց տվեց Ժերար Պիկեի հետ բաժանման մասին։ Երգչուհին խոստովանել է, որ ոչ միայն ինքը, երեխաները ևս ծանր են տանում բաժանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Շակիրան զայրացել է, որ Պիկեն չի թաքցնում իր սիրավեպը 23-ամյա ուսանողուհու հետ
- Շակիրային 8 տարվա ազատազրկում է սպառնում հարկերից խուսափելու համար
- Ժերար Պիկեն և Շակիրան պաշտոնապես հայտնել են իրենց բաժանման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում