Ջիմի Քիմելը կվարի «Օսկար»-ը
Օսկարի 95-րդ մրցանակաբաշխությունը կվարի ամենարիկացի շոումեն Ջիմի Քիմելը։ Նա մրցանակաբաշխության արարողությունը կվարի միայնակ։ Շոումենը «Օսկար»-ի հաղորդավարն է եղել նաև 2017 և 2018 թվականներին:
««Օսկար» մրցանակաբաշխությունը վարելու երրորդ հրավերը և՛ մեծ պատիվ է, և՛ ծուղակ: Բայց, ամեն դեպքում, ես շնորհակալ եմ Ակադեմիայի հրավերի համար այն բանից հետո, երբ բոլոր պարկեշտ մարդիկ մերժեցին»,- կատակել է Քիմելը:
kulturomania.ru-ն գրում է, որ մրցանակաբաշխությունը կհեռարձակվի ABC հեռուստաալիքով 2023 թվականի մարտի 12-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան