Մենք չենք կարող ամուսնական հարաբերություններից բխող խնդիրները ներառել կրթության ռազմավարությունում. Վահրամ Դումանյանը՝ Հասանովին
«Ազգային փոքրամասնությունների ավանդույթները շատ հարգելով, ըմբռնումով մոտենալով և պահպանելով՝ մենք չենք կարող ամուսնական հարաբերություններից բխող խնդիրները ներառել մեր ռազմավարության մեջ և օրենքում այդ կետով բացառություններ անել»,-ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Կնյազ Հասանովի հարցին:
Նա հայտնեց, որ ազգային փոքրամասնությունների կրթական առանձնահատուկ մոտեցումները շարադրված են օրենքում և միշտ էլ եղել են:
Կնյազ Հասանովը հայտնեց, որ եղել է դեպք, երբ ազգային փաքրամասնության ներկայացուցիչ աղջիկը մինչև 8-րդ դասարնը գերազանցությամբ է սովորել, բայց վաղ ամուսնացել է և չի կարողացել մինչև 10-րդ դասարան սովորել, բաայց նրան հնարավորություն է տրվել էքստեռն կարգով ավարտել 10-րդ դասարանը, որպեսզի ԲՈւՀ ընդունվի: Պատգամավորը ԿԳՄՍ նախարարին խնդրեց հաշվի առնել ազգային փոքրամասնությունների առանձնահատկությունները և ԲՈւՀ-երում անվճար տեղեր հատկացնել, որպեսզի դպրոցներում իրենց մայրենի լեզվով դասավանդող ուսուսիչներ ունենան, ինչը նախարարությունը չի անում:
«Ես զարմանում եմ, որ ասացիք, թե չենք աջակցում: Հիշում եմ պետպատվերով ԲՈւՀ-եր անվճար ընդունելու դիմումները, բայց, ի զարմանս ինձ, դրանք ոչ թե լեզվի պահպանմանն էին ուղղված, այլ, մասնավորապես, իրավագիտությանը, այն արդեն լրիվ այլ խոսակցություն է»,-պատասխանեց Վահրամ Դումանյանը:
Կնյազ Հասանովն արձագանքեց՝ ասելով, որ նախարարը խոսում է մի աղջա մասին, որն ընդունելության քննություններում 20 բալ էր ստացել, բայց անվճար չէր անցել և ինքը ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին խնդրել էր անվճար տեղ հատկացնել, ինչը և արվել էր, բայց նախարարի փոխվելուց հետո ԲՈւՀ-ից հայտնել էին, որ ուսանողուհին պետք է վճարի:
Հասանովը հորդորեց օրենքից բացի նաև մարդկային չափանիշներով առաջնորդվել:
Վահրամ Դումնայնան էլ պարզաբանեց, որ ընդունելության ժամանակ այդ աղջկան հատկացվել է անվճար տեղը, սակայն ուսաման հաջորդ տարիներին պետք է պահպանվեր առաջադիմությունն, այլապես ռոտացիոն համակարգով այդ տեղը կանցներ ավելի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողի, ինչն էլ արվել էր:
ԿԳՄՍ նախարարը նաև հայտնեց, որ չի կարող խախտել կրթության չափորոշիչներն ազգային փոքրամասնությունների հետ կապված առանձնահատկությունների պատճառով:
«Մեր պարտավորությունները սահմանված են ռազմավարությամբ, բայց մենք չենք պարտավորվել, որ 8-րդ դասարանից 10-րդ դասարան էքստեռն անցնելու հնարավորություն կտանք՝ անկախ ցուցաբերած արդյունքից, քանի որ այն շատ բարդ գործընթաց է, պետք է լինի որակ, ինչն էլ պահանջում է մրցակցություն»,-հայտարարեց Դումանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին