Վաշինգտոնում կարևոր հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև․ Տոյվո Կլաար
Երեկ Վաշինգտոնում կարևոր հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Ուրախ եմ, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներգրավված են երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկայական գործընթացում»,- ասել է Կլաարը։
Նոյեմբերի 7-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Նախարարներն այցելել են Բլեր Հաուս, որտեղ համատեղ հանդիպում են ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Բլինքենը ողջունել է Միրզոյանին ու Բայրամովին խիզախության համար
- Վաշինգտոնում կհանդիպեն Միրզոյանը, Բլինքենն ու Բայրամովը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան