ՔՊ-ական պատգամավորներն օպերատորներին օրենքով կպարտադրեն իրենց առաջին ալիքները հատկացնել Հանրային Հեռուստաընկերությանը
«Այսօր ունենք 5-տասնյակից ավել ցանցային օպերատորներ և մեր տեսալսողական ծրագրերի հերթականությունը կարգավորման անհրաժեշտություն ունի»,-ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց նրա նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով իր համահեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը:
Ներկայացնելով նախագծի կարգավորման տրամաբանությունը՝ ՔՊ-ական պատգամավորը պարզաբանեց, որ անկախ նրանցի, թե որ ցանցային օպերատորն է հեռարձակում, պետք է հստակ լինի հեռուստաընկերությունների հերթականությունը, թե որը որ թվի տակ է:
«Պարզ ասած՝ առաջին թվանշանի վրա պետք է լինի X հեռուստաընկերույթունը, անկախ նրանցի, թե դա որ օպերատորն է»,-հայտարարեց Գաբրիելյանը :
Նախագծի համահեղինակը հայտարարեց, որ դրանով նաև ցանկանում են խրախուսել մարզային հեռուստաընկերություններին և հեղինակազորվածներին, որոնք թեև չկան հանրային մուլտիպլեքսում, բայց կարող են լինել հեռուստաընկերությունների ցանկում:
Սիսակ Գաբրիելյանի ներկայացմամբ՝ նախանշված հերթականությամբ հաջորդաբար կլինեն հանրապետական, մայրաքաղաքային, մարզային սփրում ունեցող ալիքներինը, հեղինակազորվածները, միջպետական պայմանագրերով գործողները և դրանից՝ 25-րդ ալիքից հետո կաբելային հեռուստաօպերատորները որ ալիքին կցանկանան, դրան էլ առաջնայնություն կտան:
Պատգամավորն ասաց, որ նախատեսվում է հեռուստաալիքների հերթականությունը էլեկտրոնային կամ մեխանիկական վիճակահանությամբ անել:
«Բայց մի սկզբունքով՝ սկսզբից հանրային հեռարձակողներն են, հետո մյուս հեռարձակողներն՝ ըստ վերևում հիշատակած հերթականության»,-հայտնեց ՔՊ-ական պատգամավորը, և իր առաջարկը հիմնավորեց նրանով, որ հանրային հեռարձակողները ֆինանսավորվում են հանրության գումարով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանն էլ հայտարարեց, թե փոփոխությունները տեխնիկական բնույթի են և առաջարկեց այն ընդունել:
Հարակից հրապարակումներ`
- ՀՌՀ. Մրցույթի համար հայտ է ներկայացրել 6 հեռուստաընկերություն
- Պատգամավորները որոշեցին առանց կառավարության եզրակացության մասնավոր մուլտիպլեքսի տուրքի չափը փոխել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին