Սպորտ 09:10 08/11/2022

Հայաստանում աշխարհի չեմպիոնին դիմավորում են մեծ ոգևորությամբ

Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով անցած գիշեր հայրենիք ժամանեց աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում աշխարհի չեմպիոնին, բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին և Սպորտային մարմնամարզության Աշխարհի առաջնությանը մասնակցած մարզիկներին դիմավորելու էին եկել նրանց հարազատները, ընկերներն ու մեծ թվով երկրպագուները։

Գիշերն օդանավակայան էր գնացել նաև Արթուր Դավթյանի փոքրիկ դուստրը։

Հիշեցնեք, որ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը դարձել է Աշխարհի չեմպիոն։ Նա միակն է անկախ Հայաստանի պատմության մեջ:

Վերջինը հայ մարզիկներից ԱԱ չեմպիոն հռչակվել է 1983թ-ին։

Ունեցանք ԱԱ կրկնակի բրոնզե մեդալակի հանձինս 38 ամյա Հարություն Մերդինյանի (նժույգ թափեր)։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}