COP27. Զարգացող երկրները «պահանջներ» ունեն հարուստ երկրներից
ՄԱԿ-ի Կլիմայի 27-րդ համաժողովի առաջին օրվա արդյունքներից հետո ի հայտ եկավ գերիշխող թեման՝ կոչեր զարգացող երկրներից հարուստներին՝ վճարելու իրենց արտանետումների պատճառած վնասի համար: Այս մասին գրում է euronews-ը։
Իրենց ելույթների ժամանակ միանգամից մի քանի առաջնորդներ նշել են, որ Հյուսիսային կիսագնդի երկրները պետք է փոխհատուցեն այն կորուստներն ու վնասները, որոնք արդեն զգացել են ավելի աղքատ երկրները՝ հիմնականում հասարակածից հարավ։
«Կլիմայի փոփոխության շրջանակում Աֆրիկային բաժին է ընկնում աղտոտվածության 3%-ից պակաս պատասխանատվություն, սակայն դրան հաջորդած ճգնաժամից ամենաշատն է տուժում երկիրը: Եվ այսպես, ճիշտ կլինի, որ այս համաժողովն անհրաժեշտ քայլեր ձեռնարկի Աֆրիկայի հատուկ կարիքները ճանաչելու համար»,- ասել է Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն։
Բարբադոսի վարչապետն էլ իր հերթին մեղադրել է արդյունաբերական երկրներին զարգացող աշխարհն ինքնահոսի թողնելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա