People-ն ընտրել է աշխարհում ամենասեքսուալ տղամարդուն
Ամերիկյան դերասան Քրիս Էվանսը, որը Marvel-ի «Կապիտան Ամերիկա» ֆիլմում կերտել է Սթիվ Ռոջերսի՝ Կապիտան Ամերիկայի դերը, «People» ամսագրի կողմից ճանաչվել է 2022 թվականի աշխարհի ամենասեքսուալ տղամարդը։
Հրատարակությանը տված հարցազրույցում նա ասել է, որ ամենից շատ այս նորությունը կուրախացնի իր մորը։
41-ամյա դերասանն ասել է, որ մայրը ուրախ կլիներ իր գրավչության նման գնահատանքով։ «Նա հպարտ է այն ամենով, ինչ ես անում եմ, բայց նա անպայման կպարծենա դրանով»,- նշել է Էվանսը։
Իր հերթին դերասան մայրը՝ Լիզան, չի զարմացել որդու նոր տիտղոսով։ «Սա ինձ համար անակնկալ չէ։ Մեր ընտանիքը երջանկությունից կխելագարվի»,- լրագրողներին ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում