Դատավորի անկախությունն ապահովելու լրջագույն խնդիր ունենք. Արամ Օրբելյան
«Ես շատ եմ ցավում, որ այսօր դատավորները ոչ թե քննարկում են, որ պետական բյուջեն պարտավոր են ծախսել դատավորների քանակն ավելացնելու վրա, այլ ասում ենք՝ ինչ անենք, որ փող չծախսենք այդ խնդիրը լուծելու համար»,- Ազգային ժողովում Դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրների վերաբերյալ քննարկման ասաց փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը:
Խոսելով դատական համակարգում խնդիրների մասին, ի թիվնս այլ խնդիրների նա նշեց դատավորների և դատարանների անձնակազմերի անկախությունը, անձեռնմխելիությունն ապահովելը։
«Դատավորի անկախությունն ապահովելու լրջագույն խնդիր ունենք»,- ասաց Օրբելյանը։
Նա նշեց, որ քաղաքացիական գործերով հատուկ կառուցակարգ կա գոնե հայցային վաղեմության կիրառման մասով, իսկ քրեական գործերով լրջագույն խնդիր է. «Ցանկացած միջնորդություն, որը կարող է բերել գործի ավարտին, չի քննարկվում, հետաձգվում է կամ առանց քննության է մնում, ասում են՝ ապացույցները հետազոտեն, վերադառնան։
Ինչու, որովհետև նման որոշումները, մանավանդ, եթե որոշակի հնչեղ գործերով են, առաջացնում են քաղաքական իշխանությունների համապատասխան ագրեսիվ արձագանքը»։
Որպես լուծում Օրբելյանն առաջարկեց. «Քրեական օրենսգրքով պետք է նախատեսել ցմահ պաշտոնավարման արգելք՝ պետական պաշտոն զբաղեցնող որևէ անձի կողմից դատական համակարգի որևէ որոշում քննադատելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ես չեմ տեսել, ես չեմ լսել. դատավոր Արթուր Ստեփանյան
- Վարչական դատարանի ծանրաբեռնվածության պատճառն այն է, որ վարչական մարմինները հիմնականում թերի են աշխատում. Դատավոր