Վերին Լարսով դեպի Վրաստան տանող ճանապարհի երթևեկությունը սահմանափակվել է
Հյուսիսային Օսիայից «Վերին Լարս» անցակետով Վրաստան տանող ճանապարհին ընթացող վերանորոգման աշխատանքների պատճառով երթևեկությունը սահմանափակվել է։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունը։
«Վրաստանի տարածքում ճանապարհահատվածի վերանորոգման, տրանսպորտային միջոցների անվտանգ անցման անհնարինության, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունների հետ կապված՝ Վլադիկավկազի հատվածում արգելվում է ծանր մեքենաների տեղաշարժը՝ Լարս-ի երկու ուղղություններով»,- նշել են վարչությունից։
Սահմանափակումները կգործեն երեքշաբթի՝ նոյեմբերի 8-ին Մոսկվայի ժամանակով ժամը 14:40-ից մինչև հաջորդ ծանուցումը:
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ այս պահին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ գործող ցամաքային ճանապարհն է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է