Քննարկվում է ԵԱՏՄ երկրների քաղաքացիների՝ Հայաստանում առանց պայմանագրի 180 օրից ավել մնալու հարցը. Իրինա Դավթյան
«Հայաստանում միգրանտների ներհոսքը ներկայացնում են հիմնականում ԵԱՏՄ երկրների, մասնավորապես՝ ՌԴ քաղաքացիները: Քանի որ նրանք ԵԱՏՄ-ից են, ապա այստեղ օգտվում են աշխատանքային գործունեություն ծավալելու հեշտացված ռեժիմից»,-ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտնեց Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը :
Նա ասաց, որ ԵԱՏՄ երկրների միգրանտներին որևէ թույլատվողական բնույթի փաստաթուղթ անհրաժեշտ չէ, աշխատանքի թույլտվության կարիք էլ չունեն, ընդամենը միայն աշխատանքային պայմանագրի վրա իրենք և իրենց ընտանիքի անդամները կարողանում են գտնվել ՀՀ-ում:
«ՌԴ քաղաքացիները միգրացիոն ծառայության workpermit.am էլեկտորնային հարթակին ներկայացնում են իրենց աշխատանքային պայմանագիրը՝ անձը հաստատող փաստաթուղթը և այդ հիմքով ստանում են կացությա օրինականությունը հավաստող տեղեկանք»,-հայտնեց դավթյանը և հավելեց, որ հետագայում միգրանտները ֆիզիկապես ներկայանում են համապատասխան քարտը ստանալու համար:
Միգրացիոն ծառայության պետի տեղակալը հայտնեց, որ ներկայում քննարկվում է 183 օրից հետո աշխատանքային պայմանագիր չունեցող ԵԱՏՄ երկրների քաղաքացիների՝ Հայաստանում կացության թույլտվության ընթացակարգի պարզեցման հարցը և դրա համար դիտարկվում է Վրաստանի օրինակը, երբ առանց որևէ փաստաթղթի ՌԴ քաղաքացիները 365 օր կարողանում են մնալ այդ երկրում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին