Թրամփը խոստացել է «շատ կարևոր» հայտարարություն անել Ֆլորիդայում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «շատ կարևոր» հայտարարություն անել Ֆլորիդայում։ Այս մասին նա հայտարարել է Օհայո նահանգում կայացած հանրահավաքում իր ելույթի ժամանակ, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ես պատրաստվում եմ շատ կարևոր հայտարարություն անել նոյեմբերի 15-ին, Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում»,- ասել է նա:
Ավելի վաղ CNN-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների, հայտնել էր, որ Թրամփը «ակտիվորեն քննարկում է» 2024 թվականի ընտրություններին իր մասնակցության մասին պաշտոնապես հայտարարելու հնարավորությունը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփն այսպիսով ցանկանում է իրեն նախապես վերագրել Հանրապետական կուսակցության հաղթանակը, որն ակնկալվում է երեքշաբթի օրը նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, կմասնակցի 2024 թ-ի ընտրություններին
- Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ը դժոխք է գլորվում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները