Չունենք դատական համակարգ, ունենք մի քանի դատավորներ, ովքեր աշխատում են. Արամազդ Կիվիրյան
«Այսօր դատավորները դուրս են եկել իրենց ուղիղ գործառույթից՝ արդարադատություն իրականացնելուց, կատարում են տեխնիկական բնույթի հարցեր։ Ընդ որում ասում են՝ 80 տոկոս, համաձայն չեմ, 90-95 տոկոս դեպքերում»,- Ազգային ժողովում Դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրների վերաբերյալ քննարկման ասաց Արամազդ Կիվիրյանը:
Նրա խոսքով, տվյալ դեպքում պետք է հասկանալ, թե ի՞նչ է փոխվել՝ բնակչության թի՞վն է ավելացել, ի՞նչ փոփոխություն կա:
«Հիշում եմ, Քաղաքացիական դատավարության ամենասկզբի օրենսգիրքը երկամսյա ժամկետ էր սահմանում գործերը քննելու համար։ Ոչ մեկը երկու ամսում չէր քննում, բայց 3-4 ամսում քննում էին, ավարտում էին գործերը: Նոր քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանել եք եռամսյա ժամկետ աշխատանքային վեճերի քննման համար, ո՞ւմ է պետք դա սահմանելը, երբ դատավորներն ուղղակիորեն ի վիճակի չեն դա անել»,- ասաց Կիվիրյանը:
Նա նշեց, որ մեծ հույսեր չունի այս քննարկումից։
«Ես գտնում եմ, որ քննարկումը պետք է լինի համակարգային: Պետք է պարզել՝ ո՞վ է 95 տոկոսով ծանրաբեռնում դատարաններին։ Բա՞նկը, ուրեմն պետք է մի քննարկում ծավալել բանկի հետ, հարցնել՝ թե որտեղի՞ց է առաջանում այս խնդիրը, կա՞ այլ միջոց քո խնդիրները լուծելու համար, որպեսզի դու դատավորներին չդարձնես քո կցակառույցը»,-ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ աբսուրդ է դատարան դիմելու պետական տուրքն ավելացնելը, որ անձը նյութական խնդիրներից ելնելով չդիմի դատարան. «Արդարադատությունը չպետք է որևէ ձևով սահմանափակվի, երբ պետական տուրքը հնգապատկում են, ինձ համար դա անհասկանալի է:
Կամ ասում են՝ դատական ծախսերն ավելացնենք, դնենք դիմացի կողմի վրա: Կարելի է, բայց ես չեմ ուզում արդարադատությունում լինի վախի մթնոլորտ, որ մարդիկ չդիմեն դատարան՝ մտածելով, որ խնդիրներ կարող է ունենան, վախի մթնոլորտի պատճառով որոշի իր իրավունքները չպաշտպանել»։
Մենք չունենք դատական համակարգ, ներողություն են խնդրում, որ այդպես եմ ասում, բայց փաստ է։ Մենք ունենք այդ օղակում ընդամենը մի քանի դատավորներ, ովքեր աշխատում են»,-ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դատավորի անկախությունն ապահովելու լրջագույն խնդիր ունենք. Արամ Օրբելյան
- Ես չեմ տեսել, ես չեմ լսել. դատավոր Արթուր Ստեփանյան
- Վարչական դատարանի ծանրաբեռնվածության պատճառն այն է, որ վարչական մարմինները հիմնականում թերի են աշխատում. Դատավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան