Գերմանիայի կենդանաբանական այգիները սկսում են դրամահավաք՝ էներգետիկ ճգնաժամի պատճառով
Էներգիայի գների աճը և գնաճն, ընդհանուր առմամբ, ազդել են նաև Գերմանիայի կենդանաբանական այգիների վրա։ Դրանցից մի քանիսը ստիպված են եղել լրացուցիչ խնայողություններ կիրառել, մյուսները՝ դրամահավաք հայտարարել՝ իրենց բնակիչներին ջերմություն ապահովելու համար։ Սակայն կան այգիներ, որոնք այլևս չեն կարողանում իրավիճակից ելք գտնել և կենդանիներին նվիրում են։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ներկայիս ճգնաժամի ֆոնին ամենաշատը տուժել է Դրեզդենի կենդանաբանական այգին։ Նոյեմբերի 1-ից այն ստիպված փակել է տերարիումը ջեռուցման «հսկայական» ծախսերի պատճառով։
Նշվում է նաև, որ Բեռլինի երկու կենդանաբանական այգիները, այդ թվում՝ Գերմանիայի ամենահին կենդանաբանական այգին, ինչպես նաև մայրաքաղաքի Ակվարիումը, ձմռան նախաշեմին դրամահավաք են հայտարարել։ «Էներգիայի ծախսերի աճն իսկապես լուրջ խնդիր է Բեռլինի կենդանաբանական այգիների և Ակվարիումի համար»,- հայտնել են «ՌիաՆովոստի»-ին։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան փրկելու Շոլցի որոշումը զայրացրել է Մակրոնին
- Գերմանիայում հաճախակի են դարձել փայտանյութի գողության դեպքերը
- Գերմանիան զգուշացնում է էներգետիկ ճգնաժամի պատճառով հիվանդանոցների փակման մասին
- Ածխի վառարաններ և փայտագողեր. Եվրոպան պատրաստվում է ձմռանը