Եվրոպայում էներգետիկ ճգնաժամից կտուժեն նաև զարգացող երկրները
Եվրոպան ձմռանն ընդառաջ ակտիվորեն գնում է գազ և նավթ՝ ձգտելով փոխարինել Ռուսաստանից մատակարարումները և դրանով իսկ զրկելով աղքատ երկրներին էներգետիկ շուկաներից, որոնք այժմ չեն կարողանում բավարարել վառելիքի իրենց կարիքները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg-ին։
«Եվրոպայում էներգետիկ անվտանգության հետ կապված մտահոգությունները զարգացող երկրներում էներգետիկ աղքատություն են հրահրում: Եվրոպան ամեն գնով գազ է վերցնում այլ երկրներից»,- ասում է վերլուծաբան Սոլ Կանովիչը:
Ինչպես նշում է գործակալությունը, հետևանքները զարգացող երկրների համար երկար տարիներ կձգվեն, էներգիայի պակասը կարող է հանգեցնել արդյունաբերությունների փակման, էլեկտրաէներգիայի հաճախակի և երկարատև անջատումների, ինչպես նաև քաղաքացիական անկարգությունների։ Նշվում է նաև, որ ներկա պայմաններում վառելիքի համաշխարհային մատակարարներն ավելի ու ավելի են վախենում այն վաճառել այն երկրներին, որոնք կարող են հայտնվել դեֆոլտի շեմին։
Ըստ աղբյուրի՝ գների աճի ֆոնին որոշ մատակարարներ, որոնք աշխատել են Հարավային Ասիայի երկրների հետ, չեղարկել են երկարաժամկետ մատակարարումները՝ հօգուտ ավելի շահավետ առաջարկների։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին