ԱՆ-ն ու ԲԴԽ-ն պարտավոր են նախ խնդիրները լուծեն, հետո միայն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցեն. Նախշքարյան
«Պետությունը՝ հանձինս արդարադատության նախարարության ու Բարձրագույն դատական խորհրդի, պետք է առաջնահերթ լուծի դատական համակարգում առկա խնդիրները, որից հետո միայն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցի»,- Ազգային ժողովում Դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրների վերաբերյալ քննարկման ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։
Նա վստահեցրեց, որ ցանկացած կարգապահական վարույթ հունից հանում է դատավորին ու ստեղծում է ավելորդ լարվածություն, ծանրաբեռնվածությամբ պայմանավորված խնդիրները կրկնապատկում և եռապատկում է։
«Ոչ թե նրա համար, որ մենք վախենում ենք, այլլրացուցիչ մտահոգություն է առաջացնում»,- նշեց դատավորը։
Զարուհի Նախշքարյանը կրկնեց, որ պետությունը պարտավոր է նախ խնդիրները լուծի, նորմալ, մարդկային պայմաններ ստեղծի մարդկանց համար աշխատանքի առումով, որից հետո միայն անդրադառնա կարգապահական վարույթներին, պատասախանատվության մեխանիզմներին։
«Կարգապահական վարույթներով էլ ոչ մեկին չեք կարող զարմացնել։ Չգիտեմ, կարող է մեկ-երկու հոգի զարմանան, բայց ես հաստատ չէ», - ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չունենք դատական համակարգ, ունենք մի քանի դատավորներ, ովքեր աշխատում են. Արամազդ Կիվիրյան
- Դատավորի անկախությունն ապահովելու լրջագույն խնդիր ունենք. Արամ Օրբելյան
- Ես չեմ տեսել, ես չեմ լսել. դատավոր Արթուր Ստեփանյան
- Վարչական դատարանի ծանրաբեռնվածության պատճառն այն է, որ վարչական մարմինները հիմնականում թերի են աշխատում. Դատավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան