Թուրքիայի ԱԳՆ. Շվեդիան և Ֆինլանդիան չեն կատարել Անկարայի հանդեպ իրենց պարտավորությունները
Շվեդիան և Ֆինլանդիան դեռ չեն կատարել Անկարայի հանդեպ իրենց բոլոր պարտավորությունները՝ ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության շուրջ երկխոսության համատեքստում և պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ հաջորդ հանդիպումը կրիտիկական կլինի։ ՏԱՍՍ-ը գրել է, որ այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Երկու երկրներն էլ որոշակի քայլեր են ձեռնարկել, սակայն ներկա փուլում դժվար է ասել, որ նրանք կատարել են իրենց պարտավորությունները։ Քայլերը բավարար չեն»,-երեքշաբթի նախարարի խոսքերն է մեջբերում Yeni Şafak թերթը։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ ավելի վաղ Հելսինկիում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ նվիրված հունիսին Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ստորագրված հուշագրի պայմանների գործնական իրականացմանը։ Հուշագիրը ներառում է մի շարք քայլեր, որոնք թույլ կտան երկու երկրներին հաշվի առնել Անկարայի պահանջները և միանալ դաշինքին։
«Այժմ նման հանդիպում կկայանա Ստոկհոլմում, դա կլինի կրիտիկական հանդիպում ապագա կոնկրետ քայլերի իրականացման առումով, կքննարկվի հուշագիրը, թե ինչ է արվել և ինչ է մնում անել, կպատրաստվի զեկույց և Կկատարվի կողմերի միջև տարաձայնությունների կարգավորման վերագնահատում »,-ասել է Չավուշօղլուն։
Հարակից հրապարակումներ`
- Շվեյցարացի պատգամավորները նախատեսում են այցելել Ադրբեջանի կողմից գնդակոծության ենթարկված հայկական բնակավայրեր
- Spiegel. Շվեդիան չի ցանկանում կիսվել «Հյուսիսային հոսք» -ում պայթյունի հետաքննության արդյունքներով
- Թուրքիան կպահպանի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
- Ֆինլանդիան, Շվեդիան և Թուրքիան կարող են հոկտեմբերին քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը
- Ֆինլանդիան և Շվեդիան Թուրքիային չեն հանձնում վերջինիս կողմից հետախուզվող այլախոհներին
- ՆԱՏՕ-ն դեռևս տարաձայնություններ ունի Թուրքիայի հետ դաշինք Ֆինլանդիայի և Շվեդիայի ընդունման հարցում
- Շվեդիան դժգոհում է ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բարդ բանակցություններից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան