«Ժողովուրդ». Որ մարպետները ներկա չեն գտնվել բյուջեի քննարկումներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ խորհրդարանում ավարտվեցին 2023 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Այս ամբողջ օրերի ընթացքում, երբ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները խորհրդարանում էին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այնքան էլ ակտիվ չէին, և մատների վրա կարող ենք հաշվել այն պատգամավորներին, որոնք մասնակցել են բյուջեի քննարկումներին, ակտիվ եղել և հարցեր ուղղել:
Թերևս կարելի է մատնանշել ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Սերգեյ Բագրատյանին, որոնք ավանդաբար ակտիվ էին և գրեթե բոլոր զեկուցողներին հարցեր էին ուղղում: Երեկ, օրինակ, խորհրդարանում տեղի ունեցավ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Խորհրդարանում երեկ ՀՀ մարզպետներն էին, որոնք հերթով ներկայացրին բյուջեի նախագծերը, սակայն ավանդական ակտիվությունն առկա չէր, և մարզպետներից շատերին անգամ հարց տվող չկար:
Ավելին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն առհասարակ նիստին չէին ներկայացել, և հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի մտքով էլ չանցավ հետաքրքրվել, թե որն է նրանց՝ խորհրդարան չգալու պատճառը: Մինչդեռ ընդդիմադիր եղած ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանն էր քննադատում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ ասելով, թե նա ավելի կարևոր գործեր ուներ, քան խորհրդարան գալը:
Որպես համեմատություն՝ ընդգծենք՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը երեկվանից արձակուրդում է, սակայն մասնակցում էր բյուջեի քննարկմանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա