ՀԱՊԿ պետությունների զինված ուժերի ԳՇ պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը
Նոյեմբերի 10-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները տեսակոնֆերանսի միջոցով կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։
«Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբների, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տախիր Խայրուլոևը»,- ասել է Շչեգրիկովիչը։
ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հավելել է, որ կողմերը կքննարկեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները և դրանց հակազդման միջոցները, ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի զարգացման, ներառյալ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը միանալու, կազմակերպության բարելավելու և այլ հարցերը: Կդիտարկվեն նաև ՀԱՊԿ անդամ երկրների պետական (ռազմական) ավիացիայի միջազգային թռիչքների ապահովման և կատարելագրոծման մի շարք այլ արդիական հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյան. Բելառուսի բռնապետը ՀԱՊԿ-ը բացահայտ կերպով վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության
- Նոյեմբերի 23-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը
- Նիկոլ Փաշինյան. ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի անվտանգային պարտավորությունների զանգը հնչել է
- Նոյեմբերի վերջին ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը կքննարկի հայ-ադրբեջանական սահմանի վիճակը
- Հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ ՀԱԽ-ի արտահերթ նիստում կքննարկվի Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումները
- ՀԱՊԿ-ից ակնկալում ենք ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման վերաբերյալ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան