«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը լայն լիազորություններ է ստացել Արցախի նախագահից և չի թաքցնում, որ իր թիմն է ձևավորելու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախում սպասում են, թե պետնախարար Ռուբեն Վարդանյանը կկարողանա՞ ազատվել Հայկ Խանումյանից, ում ղեկավարած նախարարության չարաշահումների փաստով քրգործ է քննվում, և գլխավոր դատախազն էլ ամիսներ առաջ միջնորդել էր պաշտոնից ազատել նախարարին, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ նրան հովանավորում է Փաշինյանը։ Ռ․ Վարդանյանը լայն լիազորություններ է ստացել Արցախի նախագահից և չի թաքցնում, որ իր թիմն է ձևավորելու։
Նա «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մեսրոպ Առաքելյանին խորհրդական է նշանակել, Արցախում չեն բացառում, որ նա շուտով սոցապնախարար կնշանակվի։ Քննարկում են ԿԳՄՍ նախարարի փոփոխության հարցը, թեկնածուն փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում