Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախապայմաններ չունի. Ռուդնեկո
Ռուսաստանը ոչ մի նախապայման չի դնում Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների համար, սակայն Կիևը պետք է կամք ցուցաբերի այդ գործընթացի նկատմամբ, երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր կողմից ոչ մի նախապայման չկա, բացի հիմնական պայմանից՝ Ուկրաինան բարի կամք դրսևորի»,- ասել է նա։
Փոխնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ մատնանշել է նման բանակցություններ վարելու իր պատրաստակամությունը։ «Ուկրաինան օրենք է ընդունել, որն արգելում է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարել: Սա նրանց ընտրությունն է: Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք նման բանակցություններին, որոնք ընդհատվել են ոչ մեր մեղքով»,- եզրափակել է Ռուդենկոն:
Նա նաեւ հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ պաշտպանական գոտու շուրջ բանակցությունների շարունակման մասին ։ Փոխարտգործնախարարի տվյալներով՝ ՌԴ իրավասու մարմիններն ուսումնասիրում են ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաջարկները։
«Առայժմ բանակցությունները շարունակվում են։ Մենք առաջարկներ ունենք ՄԱԳԱՏԷ-ի կողմից, դրանք ուսումնասիրվում են մեր իրավասու մարմինների կողմից»,- ասել է նա լրագրողներին։
Դիվանագետը նաև հայտնել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայի թեմայով բանակցություններ չեն վարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա